phashinyan

«Դեկտեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձեւավորման գործընթացը: Նախորդ խորհուրդը չեղարկվեց, նոր խորհրդի նախագահն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է:

phashinyan

Առաջիկա օրերին խորհրդի կազմը կհաստատվի վարչապետի կողմից, ապա խորհուրդը կձեւավորի 5 գիտնական մասնագետներից կազմված հանձնաժողով, որը կմշակի սահմանադրական բարեփոխումների նախագիծը։

Շուրջ մեկ տարի առաջ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսելիս Փաշինյանը չէր բացառել կիսանախագահական համակարգին անցնելու հնարավորությունը, սակայն տարեվերջին հակառակ կարծիքը հայտնեց, թե կողմ է խորհրդարանական կառավարմանը։

phashinyan

Թե այս իրարամերժ հայտարարությունների մեջ ինչպես են կողմնորոշվելու խորհուրդն ու հանձնաժողովը, չգիտենք, սակայն տարեսկզբին Փաշինյանն իր քաղաքական թիմին հրահանգել է ռեսթարթի ենթարկել տարածքային կառույցները եւ պատրաստվել սահմանադրական հանրաքվեի, որպեսզի փոխեն կառավարման մոդելը՝ անցնեն կիսանախագահական համակարգին, որտեղ ուժայինները դարձյալ կանցնեն նախագահի վերահսկողության տակ։ Ակնհայտ է, որ Փաշինյանը ծրագրում է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը»: