smoking

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է տնտեսվարողներին և քաղաքացիներին, որ հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, մարտի 15-ից կարգելվի ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը։ Տեղեկությունը ահյտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից ։

smoking

Հանրային սննդի օբյեկտներ են համարվում ճաշարանները, ռեստորանները, սրճարանները, բարերը, բուֆետները և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ վայրերը։

Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հակածխախոտային օրենքով պայմանավորված սահմանափակումները, համաձայն որի ՀՀ քաղաքացիներն այսուհետև խանութներում չեն տեսնի ծխախոտի տուփերը՝ ցուցատախտակները պետք է փակ լինեն։Նշենք, որ ծխախոտի գովազդն արդեն տևական ժամանակ է, ինչ արգելված է հանրային տարածքներում։

smoking

Նշենք, որ գործող գործող` եթե գովազդվում է ծխախոտը, ապա տուգանքը կազմում է 750-800 հազար դրամ, իսկ եթե այն տեղադրվում կամ ցուցադրվում է վաճառքի համար նախատեսված տարածքներում, այդ թվում՝ վաճառասրահներում՝ սպառողի համար տեսանելի վայրում, ապա տուգանքը կլինի՝ 150-200 հազար դրամ։