Ինչու էր սա Հայաստանի համար անչափ կարևոր. Վրաստանն սկսում է այլընտրանքային ճանապարհի կառուցումը

Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց ավտոմայրուղու շինարարությունը մտել է ակտիվ փուլ, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարությունից։

Նախագիծը նախատեսում է 9 կմ երկարությամբ և 15 մետր տրամագծով թունելի, ինչպես նաև հինգ կամուրջների կառուցում։

road

Հիմնական թունելի ավելի քան երկու կիլոմետրն արդեն փորած-անցած է։ Այս հատվածի շինարարության ավարտից հետո Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը կդառնա շուրջտարյա։

Այժմ այն ​​փակ է տարեկան մոտ 100 օր՝ Քվեշեթի-Կոբի հատվածում ձնահոսքի ու սողանքների վտանգի պատճառով։

Աշխատանքներն իրականացնում է China Railway Bureau Group Co.-ն, որը Չինաստանից եզակի սարքավորումներ է մատակարարել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։

lars

Շուրջ 400 մլն դոլար արժողությամբ ծրագրի իրականացման համար Վրաստանի կառավարությունը վարկեր է վերցրել Ասիական զարգացման բանկից և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։

Այս միջազգային մայրուղին Վրաստանի համար ավելի մեծ նշանակություն է ստանում՝ պայմանավորված ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Բաքվի և Երևանի միջև համաձայնությամբ, ըստ որի Հայաստանի տարածքով անցնող երկաթուղին Ադրբեջանը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ։Նշենք, որ մեր քաղաքացիները այս ճանապարհի բացվելուց հետո, ստիպված չեն լինի օրերեվ սպասել կամ մնալ Լարսի անցակետում: Ճանապարը հնարավորություն կտա Ռուսաստանի հետ ցամաքային կապ հաստատաել ու ավելի հեշտացնել բեռնափոխադրումների հարցը: