Դեսպաններ նշանակելու հարցում մեր կառավարությունն կարծես առաջնորդվում է ծանոթ-բարեկամ սկզբունքով։ Լուրեր են շրջանառվում այն մասին, որ հիմա էլ վարչապետը դժգոհ է Կանադայում ՀՀ դեսպանից ու փորձեր է անում նրան հետ կանչել ու նոր նշանակում անել։ Բայց նախքան հին դեսպանին հետ բերելը, պետք է գտնել հարմար թեկնածու։ Շրջանառվող լուրերի համարձայն լավագույն թեկնածուն Հրաչյա Հակոբյանն է։

Կանադայում դեսպան նշանակվելու մասին քննարկում չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկությանը, ըստ որի Հրաչյա Հակոբյանը Կանադայում նշանակվելու է Հայաստանի դեսպան։

Հարցին, եթե նման առաջարկ ստանա կընդունի այն, թե՝ ոչ, Հակոբյանը պատասխանեց․ «Առաջարկ, եթե լինի, նոր կմտածեմ այդ մասին»։