Օդանավակայանի տաքսիստները շուտով աստղաբաշխական հարկեր կվճարեն ու պարտադիր սպիտակ մեքենա կվարեն

84 կողմ, 14 դեմ ձայներով ԱԺ–ն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

odanavakayan

Նոր օրենքը չի արգելում դեպի օդանավակայան այլ տաքսիով փոխադրումներ իրականացնելը, այն վերաբերում է բացառապես օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնողներին։

airport

Ավտոմեքենաները պետք է լինեն առավելագույնը մինչև 7 տարվա արտադրության, բացառապես գործարանային սպիտակ գույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշաններով։Պետական տուրքը տարեկան կազմելու է 200 000 դրամ է։ Ընդ որում, այդ գումարը վճարելու են ինչպես 1 մեքենա շահագործողները,

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից, տվյալ դեպքում` ս.թ. հուլիսի 1-ից։