pashinyan

Իշխանությունը շարունակում է ամեն օր նոր պաշտոնանկություններ անել։ Այս խնդիրը իշխանությունը տևական ժամանկ է ինչ չի կարողանում լուծել ու ամեն անգամ նոր ազատումներով հույս է հայտնում, որ կկարողանա լուծել իշխանության առջև դրված խնդիրները։

suren

Սուրեն Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։

suren

Սուրենի մասին փորձեցինք, որոշակի տեղեկութոյւններ ստանալ մասնավորապես նշված է, որ նա 2013թ. ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը , 2015թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, 2018թ.՝ ասպիրանտուրան: Իրավագիտության թեկնածու է։

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: