Netflix-ի սերիալում Հայաստանը եղել է պատմական սահմաններով. Թուրքերը պահանջում են ամենածանր պատժամիջոցները կիրառի «Netflix»-ի դեմ

Ամերիկյան «Netflix» ընկերության կողմից ցուցադրվող բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Դրանում Հայաստանը ներկայացված է եղել իր պատմական սահմաններով՝ ներառելով Թուրքիայի ներկայիս տարածքը։

Netflix

Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնը այդ մասին առաջինն է գրառում արել Twitter-ի էջում։ Գրառման մեջ նշվել է, որ 2-րդ աշխարհամարտի մասին պատմող սերիալում Թուրքիայի տարածքները ներկայացվել են որպես հայկական։ Դա համարվել է Թուրքիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության թիրախավորում։

net

Թեմային անդրադարձել է նաև թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթը։ «Ստորություն Netflix-ից, որը թշնամաբար է տրամադրված Թուրքիայի դեմ։ Տեսե՛ք, թե ինչպես է ներկայացրել Թուրքիայի տարածքները» գլխագրով հոդվածում նշվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել «Netflix»-ի այդ գործելաոճից։ Նրանք պահանջում են, որ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը գործի անցնի և ամենածանր պատժամիջոցները կիրառի «Netflix»-ի դեմ։