love

Ես ու Լիդան նշանվել ենք անցած տարի: Ավելի քանի 3 տարի ընկերություն ենք արել, այդ ընթացքում մեր հարաբերություններում ոչ մի արտասովոր դեպքեր չեն գրանցվել: Սովորական զույգերի պես, գուցե մեր մոտել են կոնֆլիկտներ եղել են, բայց դրանք, երբեք մեր բաժանման պատճառ չեն դարձել:

zuyg

Մենք նշանվելուց հետո ավելի էինք կարևորում մեր հարաբերությունները: Վերջին շրջանում միայն նկատել էի, որ նա չէր ցանկանում ինձ տեսնել, պատճառ էր բռնում, իբրև շատ գործեր ունի: Այդտեղից սկսվեց իմ կասկածները:

love-1

Մեկ օր էլ արթնացա ու տեսա, որ հեռախոսիս մի գրություն էր եկել, բացեցի տեսնեմ լրիվ այլ համարից ինձ գրել էր՝ կներես, որ այսպես ստացվեց, բայց ես գնացել եմ երկրից, որվհետև այստեղ ինձ համար տեղ չկար, ես խեղդվում էի այս քաղաքի հիշողություններից: Նրա ծնողները պնդում են, որ ոչնչից տեղյակ չեն եղել, բայց չեմ կարող հավատալ: Հիմա անգամ չգիտեմ նրա տեղը, նա թաքուն է պահում իր մնալու վայրը, բայց վստահ եմ, որ ինչ-որ մեկը ստիպել է, որ գնա այդ քայլին: