Նշանդրեքիս ժամանակ սկեսուրս նենց բան արեց, ապշած էինք մնացել. ես տենց բան չէի տեսել

Մի քանի օր առաջ նշանդրեքս էր: Մոտ մեկ տարի ընկերություն էինք արել սիրելիիս հետ, հետո էլ որոշեցինք, որ արդեն ժամանակն է նշանվելու: Մենք որոշեցինք, որ նշանդրեքը մեծ անենք ու մոտ բարեկամներին հրավիրենք, քանի որ ուզում էինք մի լավ ուրախանալ: Մեր տուննէլ փոքր էր, տանը հնարավոր չէր բոլորին ընդունել, դրա համար հանդիսությունների սրահ վերցրեցինք:

Նշանդրեքը շատ ուրախ անցավ: Մի լավ պարեցինք և ուրախացանք: Սկզբում, երբ սինիներով եկան մի փոքր լարված էինք, մինչև էդ պաշտոնական մասերն անցան, բոլորը միմյանց հետ ծանոթացան ու սկսեցին ուրախանալ: Մենք էլ լավ պարեցինք, ուրախացանք, ու բոլորի հետ նկարվեցինք: Սկեսուրս էլ եկավ միասին նկարվեցինք, ինքն էլ բավականին բարձր տրամադրություն ուներ:

Նայեց ասեց՝ էս ինչքան ծաղիկ կա, ոտ գցելու տեղ չկա, էսքանը ձեր փոքր տանը ո՞նց եք տեղավորելու, ես մի մասը կտանե մեր տուն: Ասեցի՝ չէ դե նորմալ ա, հաստատ կտեղավորենք, ասեց՝ չէ, չէ, ես կտանեմ մի մասը: Գնալուց երկու բուկետ ծաղիկ վերցրեց ու դուրս եկավ: Բոլորս ապշել էինք, որ ինքն իմ նշանադրության ծաղիկները տարավ, տենց բան չէի տեսել: Մամասա հարցրեց՝ ինչի տարավ ծաղիկները, չիմացա ինչ պատասխանեմ: Մի խոսքով սկեսուրիս պահվածքից զարմացել ենք:

Добавить комментарий