odagnac

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը համաշխարհային ռեկորդ է սահմանել օդապարիկով։ Արդյունքում մեր երկիրը կհայտնվի ավիացիոն սպորտի համաշխարհային ցուցակում այնպիսի գերտերությունների կողքին, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ճապոնիան։

Paragliding

Հայաստանի Օդագնացության ֆեդերացիայի նախագահ Նաիրի Բարսեղյանի և Ռուսաստանի Օդագնացության ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովի սահմանած համաշխարհային ռեկորդն առանց միջադեպերի չի անցել: Ավելի քան 34 ժամ տևած թռիչքի ամբողջ ընթացքում առնվազն երկու անգամ օդաչուների մոտ հարց է ծագել, թե արժե արդյոք շարունակել ճամփորդությունը։

Մեկնարկը տրվել է Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Ալեքսեևկա գյուղից: Օդագնացների թիմն այս թռիչքին պատրաստվել է մեկ տարի շարունակ, վերջին շաբաթվա ընթացքում օդաչուները սպասում էին թռիչքի համար հարմար եղանակի: Սակայն հենց սկզբում հասկացել են, որ կանխատեսումը չարդարացավ, բայց հետդարձի ճանապարհ այլևս չկար։«Մեզ օգնեցին գյուղացիները, օպերատիվ կարգով մաքրեցին տարածքը։ Մենք ճամբար խփեցինք, գիշերվա ընթացքում պատրաստվեցինք, և փետրվարի 16-ի առավոտյան 08։00-ին օդ բարձրացանք»,-պատմում է Բարսեղյանը։Այդ պահին կասկածեր կային՝ արժե՞ արդյոք թռչել․ կանխատեսվում էր, որ եղանակը պետք է լինի մինուս 20-21 աստիճան, սակայն պարզվեց, որ 5 աստիճանով տաք է։ Դա ճանապարհորրդների շահերից չէր բխում, քանի որ բարդացնում էր թռիչքը։

odagnac

Գիշերը՝ վատ տեսանելիության պայմաններում, թռչելը դժվար է եղել։ Իսկ առավոտյան օդապարիկի գնդի վրա կոնդենսատ է առաջացել, ջրի կաթիլները վայրկենական սառել են և բարդություններ ստեղծել։ Ամբողջ թռիչքի ընթացքում օդաչուները չեն սնվել, օդապարիկում սնունդ չի եղել՝ քաշ խնայելու համար։ Նմանատիպ թռիչքների պարագայում անգամ մի կտոր հացը կարող է ծանրություն դառնալ և խանգարել հասնել նշված նպատակին։ Այդ պատճառով էլ Նաիրին ու Սերգեյը սահմանափակվել են մի քանի կոնֆետով և սուրճի ու թեյի երկու թերմոսով։Հայ օդաչուն ասում է, որ դիմանալուն օգնել է ադրենալինը, ինչպես նաև հավատը, որ ամեն ինչ կստացվի: