87576-62756

Հայտարարվում է, որ Ռուսաստանը չեղարկել է համավարակի պատճառով դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան թռիչքների նկատմամբ նախկինում կիրառված սահմանափակումները։

73648734-634783

Որոշման համաձայն` թռիչքները դեպի նշված երկրներ այսուհետ կիրականացվեն փոխադարձ համաձայնությամբ և օդային փոխադրումների վերաբերյալ երկկողմ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա:

63476-27843

Հիշեցնենք` փետրվարի 24-ին Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտարարել էր, որ Ուկրաինայում սրված իրավիճակի պատճառով սահմանափակվում են թռիչքները Ռուսաստանի Դաշնության հարավում գտնվող մի շարք օդանավակայաններ։ Դադարեցվել էր Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը։