սոնա


Շաբաթ օրը` նոյեմբերի 27-ին երգչուհի Սոնա Ռուբենյանի և Էմիլի պսակադրությունն էր։ Սիրահար զույգը երկու տարի ընկերություն անելուց հետո ամուսնացավ։ Նրանց հարսանիքն անդադար հետաձգվում էր՝ հաշվի առնելով, Հայաստանում և Արցախում տեղի ունեցող վիճակը։ 
Սոնայի ամուսնու՝ Էմիլի մասին շատ բան հայտնի չէ, անգամ թե ինչպես են ծանոթացել, քանի որ Սոնան նախընտրում է չհանրայնացնել իր անձնական կյանքը։ Առաջին անգամ հանրությունը Էմիլին տեսավ Արուսիկ Տիգրանյանի հարսանիքի ժամանակ, երբ զույգը միասին էր հրավիրված հարսանիքի խնջույքին։ 

Ինչ վերաբերվում է Սոնայի և Էմիլի հարսանիքին, այդ օրը շատերը իրենց համար բացահայտում արեցին և իմացան, թե ով է Էմիլի մայրը։ Պարզվում է փեսացույի մայրը՝ Մելանյա Ստեփանյանը Գեղասահքի ֆեդերացիայի նախագան է։