«Դոմիկում եմ ապրում, դրա համար էլ զավակներս չցանկացան իմ մասին հոգ տանել». անօգնական Հովիկ պապի վերջին ցանկությունն

Ծերության օրոք բոլորն էլ խնամքի և հոգատարության կարիք են ունենում: Ու այդ պահին զավակները միակ մարդիկ են, ովքեր սիրով ու պատրաստակամությամբ ստանձնում են ծնողների խնամքի գործը: Բայց երբեմն լինում են նաև ցավալի դեպքեր, երբ զավակները անշնորհակալի մեկն են դուրս գալիս ու ծնողներին թողում են բախտի քմահաճույքին:

kacaran

Հովհաննես պապը չորս զավակ ունի, նրանք բոլորն էլ ամուսնացած են ու ընտանքիներ ունեն: Տարեց մարդը, ով խնամքի կարիք ունի այսօր մնացել է անօգնական: Երեխաներից ոչ մեկ չի գալիս նրանց այցի ու չի ցանկանում խնամել հորը: Պապի խոսքով զավակները չեն ցանկանում իրեն խնամել, քանի որ գիտեն, որ ինքը ոչինչ չունի, ապրում է դոմիկում ու հաստատ այս դոմիկի հույսով նրանք չեն գա ու չեն պահի իրեն:

street-of-domiks

Եթե տուն ունենար վստահաբար բոլորն էլ կգային ու հոգ կտանեին իր մասին: Պապը հիմա արդեն հոգեպես պատրաստվում է, որ տեղափոխվի ծերանոց, ու կյանքի մնացած մասը անցկացնի այնտեղ:Դժվար է լինելու, գիտի ու ցանկանում է, որ ոչ մեկ իր բախտին չարժանանա: