paraqar

Փարաքար համայնքում համատեղ կառավարում կիրականացվի: Այս մասին քիչ առաջ հայտարարեց «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանը: Թե ինչպիսի՞ն կլինի այդ սխեման, խմբակցությունները կտեղեկացնեն մեկ ժամից: Նրանք հանդես կգան հայտարարությամբ:

police

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ:

paraqar

«Ապրելու երկիր» կուսակցությունը 10 ձայնով իրենց թեկնածուին` Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էին համայնքի ղեկավար, թեեւ իրենց ստացած ձայները չեն ապահովում օրենքի պահանջը՝ 50 տոկոսից ավելi ձայների առկայության դեպքում է հնարավոր ընտրել համայնքապետ: