վարդա


Պարուհի VARDA-ն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գեղեցիկ կերպարը։ 

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում պարուհին դասական հագուստով է։ VARDA-ն արձակել է ուղիղ հարդարված մազերը և օգտագործել արտահայտիչ շպարն։ Պարուհու ձեռքերում գեղեցիկ ծաղկեփնջեր են։ «Երջանկություն է, երբ անում ես այն, ինչ քեզ դուր է գալիս։ Ես սիրում եմ երգել, պարել ու ծիծաղել»,- հրապարակմանը կից գրել է VARDA-ն։ 

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում պարուհին վագրային պրինտով լողազգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Նրա մազերն արձակված էին, իսկ դիմահարդարումը նուրբ էր։