Գլխավոր շտաբի պետը Պաշտպանության փոխնախարա՞ր. Կամո Քոչունցի պատասխանից ամեն բան պարզ դարձավ

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը  չի կարծում, որ բանակը քաղաքականացված կդառնա, եթե Գլխավոր շտապի պետը դառնա Պաշտպանության փոխնախարարը: Այս մասին  այսօր` մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա` պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ եթե Գլխավոր շտապի պետը դառնա Պաշտպանության փոխնախարարը, ապա բանակը կքաղաքականացվի:

«Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավոր համարու՞մ է իր նշանակումը Գլխավոր շտապի պետի պաշտոնում, Կամո Քոչունցը չպատասխանեց.«Լավ մնացեք, շնորհակալություն»:

vazgen-sargsyan

Նշենք, որ այսօր` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավար կազմն այցելել էր Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրիմին: