zinvor

Պատերազմները, բոլոր ժամանականերում համարվել է մարդկության դեմ իրագործվող դաժան ոճրագործություն։ Այն միայն ցավ ու տառապանք է բերում այն ազգերին, ովքեր այդ պահին պատերազմում են միմյանց դեմ։ Արցախյան վերջին պատերազմը կոտրեց մի ամբողջ ազգի սիրտը ու փոխարենը՝ տվեց լաց ու հոգու մեծ ցավ։  Տղաները, ովքեր պատերազմի դաշտում էին, գուցե չէին հասցնում ապրել այն մեծ վիշտը, որ թիկունքում մնացածներրս էինք ապրում նրանց համար։

zinvor

Շատ մայրեր այդ պատերազմից  հետո կորցրեցին իրենց զավակներին, ամուսիններին ու եղբայրներին։ Նրանցից շատերը այդպես էլ տուն չեկան, չնայած որ խոստացել էին միայնակ չթողնել իրենց ընտանիքներին։ Մարատը իր ծառայութայն վերջին ամիսն էր անցկացնում, երբ պատերազմը սկսվեց ու չցանկացավ զորացրվել։ Մինչև պատերազմի վերջին օր կռվել էր ու փրկել ընկերների կյանքերը։

zinvor

Պատերազմի ավարտից հետո, Մարատը զորացրվեց։ Տանը չէր ասել, որ այդ օրը ինքը վերջացնում է ծառայությունը ու գալու է տուն։ Երբ հասել էր տուն ու բացել դուռը մայրը չէր կարողացել մի պահ ճանաճել որդուն։ Մոր խոսքով, իր 21 տարեկան որդին կարծես 40 տարեկան դարձած լիներ։ Պատերազմի ողջ հետևանքները իր արտացոլումն էին ստացել որդու երիտասարդ դեմքին։