zinvor

44–օրյա պատերազմում վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Սամվել Ավդալյանը  նոր մասնագիտություն ունի. նա վարսավիր է։ Հայրենի քաղաքում՝ Չարենցավանում, Սամվելն ու կինը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի եւ «Ազնավուր» հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ բացել են սեփական գեղեցկության սրահը։

zinvor

«Անկեղծ ասած՝ բիզնեսի մասին չէի մտածել, երբ առաջարկը ստացա «Զինվոր տուն» վերականգնողական կենտրոնից, կնոջս հետ քննարկեցի, թե ինչի մեջ կարող ենք այդ փողը ներդնել։ Քանի որ կինս այդ ընթացքում հաճախում էր վարսահարդարման եւ մատնահարդարման դասընթացների, որոշեցինք ունենալ մեր գեղեցկության սրահը եւ ես նույնպես սկսեցի հաճախել վարսահարդարման դասընթացների»,-պատմում է Սամվելը։

«Շատ դժվար էր զինվորական կյանքից հետո անցնել այլ աշխատանքի, բայց կյանքը փորձություն է եւ պետք է հաղթահարել դժվարությունները»,– ասում է Սամվելը եւ համեստաբար դրական պատասխանում հարցերին, թե ինքն ու իր հաճախորդները գոհ են իր աշխատանքից։

zinvor

Սամվել Ավդալյանը Սամվել Ավդալյանը ԱԹՍ–ի բեկորից գլխի հատվածում վիրավորվել է 44–օրյա պատերազմի չորրորդ օրը՝ սեպտեմբերի 30–ին։ Ստեփանակերտում վիրահատվելուց հետո տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ, իսկ հետո՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ է 44–օրյա պատերազմի չորրորդ օրը՝ սեպտեմբերի 30–ին։ Ստեփանակերտում վիրահատվելուց հետո տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ, իսկ հետո՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։