heco

Կիրակի վաղ առավոտյան պատգամավորը նստել է հեծանիվ և ուղևորվել հիվանդանոց ծննդաբերելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը, նշելով, որ նա Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամ Ջուլի Էնն Հենթերն է։

Հրապարակումից մի քանի ժամ անց քաղաքական գործիչն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հրապարակում, որ երեխա է ունեցել: «Ես իսկապես չեմ պլանավորել հեծանիվով երթևեկել ծննդաբերելու համար, սակայն արդյունքում այդպես էլ տեղի է ունեցել»,- գրել է պատգամավորը:

Վարչապետ Ջասինդա Արդերնը, ինչպես հայտնի է,  հղիության և ծննդաբերության արձակուրդ էր վերցրել և տարել էր իր 3-ամսական դստերը ՄԱԿ, երբ դեռևս կրծքով էր կերակրում երեխային: