565776-46567

Coca-Cola և PepsiCo կորպորացիաները հայտարարել են, որ դադարեցնում են իրենց ըմպելիքների վաճառքը Ռուսաստանում։ Նրանք միացել են արեւմտյան բազմաթիվ այլ հայտնի ընկերություններին, որոնք որոշում են կայացրել դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

6758688-678787

Coca-Cola ընկերությունը հայտարարել է, որ 2021թ. գործարքները Ռուսաստանում եւ Ուկրաինայում ապահովել են իր եկամուտների մոտ 1-2 տոկոսը։

PepsiCo-ն հայտարարել է, որ կշարունակի վաճառել Ռուսաստանում կաթնամթերքներ, մանկական սնունդ եւ այլ կարգի ապրանքներ։ Նրա ռուսական կայքում նշվել է, որ ընկերությունը «Ռուսաստանում սննդամթերքների եւ ըմպելիքների ամենամեծ արտադրողն է։

56776-657668

Ընկերության կենտրոնական եւ շրջանային գրասենյակներում ու նրա բազմաթիվ արտադրական ձեռնարկություններում աշխատում է մոտ 19 000 աշխատակից»։ Ռուսաստանում կորպորացիան տնօրինում է այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսին են «Я»-ն, «Фруктовый Сад»-ը, J7®-ը, «Любимый»-ը, «Домик в деревне»-ն, «Веселый молочник»-ը, «Чудо»-ն, «Агуша»-ն եւ այլն։