zoramas

Արարատի մարզի Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողներից ահազանգ է ստացվե, որ իրենց աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ կան։ Զինծառայողները մասնավորապես նշում են, որ դեկտեմբեր ամսվա աշխատավարձից  (մոտ 190000 ՀՀ դրամ) ստացել են ընդամենը մոտ 100000 ՀՀ դրամը, և տեղեկացվել, որ աշխատավարձի մյուս մասը կփոխանցվի 2022 թվականի հունվարի 10-ին։ Մինչդեռ նախորդ տարիներին, ինչպես ինձ տեղեկացրին զինծառայողները, դեկտեմբերի 20-ի դրությամբ իրենց վճարվում էր ամբողջական աշխատավարձ, նույնիսկ այսպես կոչված «13-րդ աշխատավարձի» որոշակի մաս։

taguhi

Զինծառայողների նկատմամբ այս վերաբերմունքն անթույլատրելի է։ Նրանք մեր անվտանգությունն են ապահովում, իսկ պետությունը նույնիսկ նրանց հասանելիք աշխատավարձը լիարժեքորեն չի վճարում։

«Տեղեկացնում եմ, որ շտապ գրություն եմ ուղարկել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ»,- հայտնում է Թագուհի Թովմասյանն։

Captur

Արտակ Դավթյանին՝ խնդրելով շտապ հանձնարարել կատարել համապատասխան ուսումնասիրություն, մինչև դեկտեմբեր ամսվա ավարտը ապահովել համապատասխան վճարումների իրականացումը։ Հետամուտ կլինեմ խնդրի կարգավորմանը»,- գրել է նա։