Ռուսները պայթեցնում են էն ամենը, ինչ տեսնում են, երեխաները սարսափահար վիճակում են. Խարկովի հայ բնակիչ

Ուկրաինայի Խարկով քաղաքից ազգությամբ հայ քաղաքացին հայտնում է, որ այս պահին քաղաքը ռմբակոծվում է, երեխաները սարսափահար վիճակում են, ծերերին մի կերպ են կարողացել հասցնել ապաստարաններ:

78546854

«Գտնվում ենքհրթիռակոծության տակ, քաղաքը ամբողջությամբ կաթվածահար է: Հիմա մենք գտնվում ենք ապաստարաններում, ունենք սննդի, հացի խնդիր: Ոչ մի լավ բանի չենք սպասում, պատերամը շարունակվում է»:

758659876

Նշենք, որ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են հումանիտար միջանցքներ ստեղծել՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար․ համաձայնությունը ձեռք է բերվել երեկ կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։ Եվ չնայած այս հանգամանքին` Ուկրաինայի տարբեր շրջանում շարունակվում են դեռ փետրվարի 24-ից սկսված ռազմական գործողությունները: