Մենք պատրաստ ենք այսօր երեկոյան նստել բանակցությունների, մնում է՝ Ուկրաինան պատրաստ լինի. Պեսկով

Ռուսական պատվիրակությունը ուկրաինական կողմի հետ բանակցությունների պատրաստ կլինի արդեն երեկոյան։ Կրեմլում հույս ունեն, որ բանակցողները կժամանեն: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով երկխոսության միջոցով նվազագույն հաջողության հասնելու հավանականության մասին հարցին։

476974573964

«Նման կանխատեսումներ չեմ անի, կանխատեսման շնորհք չունեմ։ Հուսանք կգան ուկրաինացի բանակցողները», — ասել է Պեսկովը լրագրողներին։

46547678789789

Նախօրեին հանդիպման կազմակերպիչներին մոտ կանգնած աղբյուրը` Բելառուս քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին, ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ մարտի 2-ին Բելառուսի տարածքում ՝ Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու: