phashinyan

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի գրում է.

Արցախյան 44-օրյա պատերազմի մեծագույն հանցագործություններից մեկը սեփական ժողովրդից պատերազմի ընթացքում ունեցած կորուստների մասին տեղեկությունները խեղաթյուրելն ու թաքցնելն էր։

edghar-ghazaryan

Պաշտոնական աղբյուրները ձեռնպահ են մնացել զոհերի մասին այլ տեղեկություններ ներկայացնելուց՝ չհաստատելով հրապարակված թվերը։ Դրա փոխարեն ներկայացվել են զոհերի մասին բազմաթիվ, իրարամերժ թվեր։

2021 թվականի ապրիլի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Կարապետ Մխչյանի հարցին, հայտարարել է, որ «Այս պահին մենք ունենք մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ, անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը:

2022 թվականի փետրվարի 10-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի զոհերի թիվը կազմել է 3812 մարդ, ևս 217 մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ։ Այս վերջին կարգավիճակը ոչ մի տրամաբանություն և բացատրություն չի կարող ունենալ։

arcakh

Զինվորական ծառայության հետ անգամ մոտավոր առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք գիտի, որ ամեն օր բանակում իրականացվում է անվանականչ։ Դա նշանակում է, որ օրը մի քանի անգամ յուրաքանչյուր հրամանատար անուն ազգանունով գիտի թե իր ենթակա զինվորականներից ով է այդ պահին գտնվում շարքում, ով է բացակայում՝ շատ լավ իմանալով բացակայության պատճառը։ Այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր մեկ տարուց ավել ժամանակահատվածում անուն ազգանուններով, զիվորական ստորաբաժանումներով հստակ չիմանալ այն զինծառայողների անուն ազգանունները ովքեր շարունակել են իրենց ծառայությունը, զոհվել են պատերազմում, վիրավորվել կամ անհետ կորած են ճանաչվել։ Ակնհայտ է մի բան, որ իշխանությունները դրա մասին գիտեն։ Ակնհայտ է նաև, որ նրանք դա թաքցնում են սեփական ժողովրդից՝ առանձին դեպքերում դա համարելով պետական գաղտնիք։