tigran

ՀՀ արևելյան սահմանին առկա իրադրության և դրա մասշտաբների հնարավոր ընդլայնման հավանականությունը կհստակեցվի, եթե հայտնի դառնա, թե Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ինչպիսի նախապատատրաստական աշխատանքներ է իրականացնում, արդյո՞ք առկա է զորքերի տեղաշարժ և զինտեխնիկայի կուտակումներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության  պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

phashinyan

Նա, մասնավորապես, նշել է. «Պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հաստատեց մեր երրորդ զինծառայողի կորստի փաստը՝ տեղեկացնելով, որ ունենք նաև 2 վիրավոր։

Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէին մարսելու եվրասիական տարածաշրջանում իրենց հավակնությունների արգելակումը պարզ էր։ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, իրավիճակի հանգուցալուծմանը ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը տարածաշրջանում որոշակի խմբագրումներ մտցրեցին առկա իրողություններում։

tigran

Հայաստանի իշխանությունների կեցվածքը, պարտվողական դիրքն ու զիջելու պատրաստակամությունը մեր երկիրը ռեգիոնում թույլ օղակ է դարձրել և արդյունքում նույնիսկ մեզ չվերաբերող հարցերի հանգուցալուծման պայմաններում Հայաստանը մշտապես տուժողի կարգավիճակում է։

Նիկոլ Փաշինյանը պարտության, նվաստացման և ստորացման խորհրդանիշ է, ում ներկայությունը ներկայիս կարգավիճակում նորանոր պարտություններ է բերելու»։