porsh-panamera

ՀՀ վարչապետ Նիկոլի Փաշինյանի ղեկավարած կառավարության շենքի բակում, որը ըստ նույն վայրում տեղադրված ցուցանակի, նախատեսված է միայն վարչապետի աշխատակազմի ավտոմոբիլների համար, անմիջապես շենքի կենտրոնական մուտքի դիմաց, օրինականությունը հսկող ոստիկանական մեքենայի և անհասկանալի մեկ այլ ամենագնացի հարևանությամբ, 2022 թվականի հունվարի 20-ին «ծվարել» է բրիտանական պետհամարանիշներով Porsche Panamera 4S մոդելի մի ավտոմեքենա, որի բազային գինը սկսում է մոտ 100.000 դոլարից և կարող է հասնել մինչև մի քանի հարյուր հազարի։

pashinyan

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Հետաքրքիր է իմանալ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում ում է սպասարկում բրիտանական պետական համարանիշներով այդ թանկարժեք ավտոմեքենան։

Edgar-ghazaryan

Եթե Հայաստանի վարչապետը կաշառակեր լիներ, ապա կարելի էր մտածել, որ այդ մեքենայով նրան փող են բերել, սակայն բնությանը դեռևս անհայտ նման ազնվագույն արարածի պարագայում, նման բան մտածելու համարձակություն ոչ ոք չի կարող ունենալ։