Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը տևել է 1.5 ժամ, դրանից անմիջապես հետո Մակրոնը կապնվել է Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով BFMTV հեռուստաընկերությանը։

65576869

Նշվում է, որ ռուս և ֆրանսիացի առաջնորդների հեռախոսազրույցը տևել է 1.5 ժամ:«Ֆրանս պրեսի» հաղորդմամբ՝ Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

455665767789

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։