54795679

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին, հայտարարել է, որ «պատերազմը երկար կտեւի», եւ կոչ է արել պատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետեւանքներին։

64556764

Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Փարիզի արեւմուտքում գտնվող «Պորտ-դե-Վերսալ» կենտրոնում բացված գյուղատնտեսական ցուցահանդես այցի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

857896756789

«Այս ճգնաժամը երկար կտեւի։ Այս պատերազմը երկար կտեւի։ Եվ դրա հետ կապված բոլոր ճգնաժամները նույնպես կշարունակվեն։ Ուստի մենք պետք է պատրաստվենք»,- ասել է նա՝ պետության կողմից աջակցություն խոստանալով գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին։