hayk

«Հայկ Մարությանին Երեւանի քաղաքապետի պաշտոնից հանելուց հետո, իշխանությունները, ըստ լուրերի, չեն բավարարվելու․ կուլիսներում խոսում են, որ հաջորդ քայլը քրեական գործ հարուցելն է, եթե պետք լինի, անգամ կկալանավորեն նրան։ Չնայած նա իր ելույթում «խնայեց» Փաշինյանին եւ շատ փաստեր չհրապարակեց` զուտ քրեական հետապնդումից խուսափելու համար:

hayk

Բայց Մարությանն այս պահին հեղափոխական իշխանության ամենառեյտինգային պաշտոնյան է, եւ Փաշինյանին լուրեր են հասել, որ նա թիմ է հավաքում` հաջորդ ընտրություններին մասնակցելու համար, դրա համար էլ պաշտոնանկության գործընթացն արագացրին, որ մինչեւ հաջորդ ընտրությունները հասցնեն Մարությանին ամբողջությամբ դարձնել «սեւ», եւ նա առաջադրվելու շանս չունենա։