berdzor

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող շենք-շինությունները և օգտագործման համար հատկացված հողամասն աճուրդով կօտարվեն։ Որոշումն ընդունվեց Կառավարության հունվարի 27-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։

qashatagh

Նշենք, որ այս հասցեում գտնվող շենքում 2020 թ.-ի դեկտեմբերից բնակվում է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից և հարակից գյուղերից տեղահանված 15 ընտանիք։

Ավելի վաղ Պետգույքի կառավարման կոմիտեից հայտնել էին, որ բնակիչները պետք է լքեն կիսավեր շենքը, քանի որ այն հասարակական նպատակային նշանակության գույք է և ենթակա է օտարման։

qashatagh

Չնայած դրան՝ Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ աճուրդի կայացման դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը երկամսյա ժամկետում շենքում ապաստանածների ժամանակավոր կացությունն այլ բնակության վայրում ապահովելու մասին առաջարկություն կներկայացնի վարչապետի աշխատակազմին։