gerezman

ՔՊ–ի ցուցակով ավագանի ընտրված Դավիթ Ախտոյանի եղբայրը, որին ցանկանում են նշանակել Մերձավանի վարչական ղեկավար, անցնում է քրեական գործերով։

gerezman

Իրավապահ մարմինների մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ Մհեր Ախտոյանը ներգրավված է եղել գերեզմանների համար նախատեսված հողերի ապօրինի վաճառքի և կաշառքի գործերով։

Ախտոյանն աշխատել է Երևանի գերեզմանատներից մեկում։ Ուշագրավ է, որ ՔՊ–ի համար սա դառնում է օրինաչափություն՝ առաջին պլան բերել քրեական գործով անցած կամ անցնող մեկին։

hangucyal

Մեր տեղեկություններով, նույնիսկ կուսակցության ներսում կան մարդիկ, որոնք տարակուսում են այս ամենից: Կուլիսներում խոսում են, որ հնարավոր պատճառները կարող են մի քանիսը լինել. նախ՝ որ այս քաղաքական ուժը կադրային սովի մեջ է, մյուս կողմից՝ այստեղ վաղուց իրավիճակին չեն տիրապետում»: