bant

«Քրեակատարողական հիմնարկներում լարված մթնոլորտ է: Կալանավորների հարազատները հայտնվել են անելանելի վիճակում, տեսակցությունները վերածվել են իսկական դրամատիկ ֆիլմի:

prison

Խնդիրն այն է, որ կառավարությունից իջած որոշման համաձայն` կալանավորներին հարազատները կարող են այցելել միայն այն դեպքում, եթե կալանքի տակ գտնվող անձը կամ թեստավորված է, կամ պատվաստված : Ըստ հարազատների, անգամ այն դեպքում, երբ կալանավորը հոժարակամ հայտնում է, որ պատրաստ է պատվաստվել, միայն թե թույլ տան այցելություն, խնդիրը դրանով չի լուծվում:

ՔԿՀ-ից ասում են, թե դրա համար պետք է հերթագրվել, իսկ թե երբ կհասնի հերթը, անհայտ է: Ավելին` դրանից հետո էլ պետք է մեկ ամիս անցնի, որ նոր թույլ տան տեսակցություն:

prison

Իսկ թեստ հանձնելու համար պահանջում են կալանավորից վճարել 15 հազար դրամ, եւ այդ դեպքում էլ անհայտ է, թե երբ կկազմակերպեն թեստավորումը, քանի որ դրա համար կալանավորին պետք է կլինիկա տանեն: Իսկ դրանից հետո` միայն 3 օրվա ընթացքում կարող է տեսակցությունը տեղի ունենալ: Ստացվում է, որ կալանավորը ամսական երկու անգամ իր ընտանիքի անդամներին տեսնելու համար պետք է վճարի 30 հազար դրամ:

«Քցել են քացու տակ, ինչ ուզում, անում են»,- անդրադառնալով ստեղծված իրավիճակին` ասաց կալանավորներից մեկի հարազատը»: