5346567687

Ռուսաստանը դադարեցնում է ԱՄՆ-ին հրթիռային շարժիչների մատակարարումը։ Այսօր տեղեկությունը հայտնել է «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը:

634875684

«Մենք այսօր որոշում ենք կայացրել դադարեցնել «Էներգոմաշ» գիտաարտադրական միավորման արտադրանքի մատակարարումը Միացյալ Նահանգներ։ Հիշեցնեմ, որ դեռ 90-ականների կեսերից դրանք բավական ակտիվ էին ընթանում։

Սա առաջին հերթին ՌԴ-180 շարժիչներն են, որով թռչում է Atlas-5 հրթիռը ու ՌԴ-181 շարժիչը, որն առաջին աստիճանով օգտագործվում է Antares հրթիռի համար», — ասել է նա:

vladimir-putin

«Թող իրենց ցախավելներով տիեզերք թռչեն», — ասել է նա:Ռուսաստանը նաև դադարեցնում է համագործակցությունը Գերմանիայի հետ Միջազգային տիեզերակայանում փորձարկումների հարցում։