armen-sargsyan

Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին եւ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ակտիվ էր աշխատում Արմեն Սարգսյանն ու մի՞թե ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելիս ծանոթ չէր նախագահի լիազորությունների սահմանափակ լինելուն, Ռուբեն Մելիքյանը պատասխանել է՝«Այդ հարցը շատ է շահարկվել այս ընթացքում:

ruben

Իրականում կարեւորագույն հարցերով անգործություն դրսեւորելու համար շատ լավ պատրվակ է մատնանշել, մատով ցույց տալ Սահմանադրությունը եւ ասել, գիտեք, Սահմանադրությունը հնարավորություն չէր տալիս»: Գուցե շատերը մոռացել են, բայց ինքը մի քանի կարեւորագույն դիտարկում-հիշեցումներ ունի Արմեն Սարգսյանին այն մասին, թե ինչպե՞ս նա հրաժարվեց եղած լիազորություններից:

armen-sargsyan

Խոսքը վերաբերվում է սահմանադրական բարեփոխումները ստորագրելու հետ կապված նախագահի լիազորությանը, որից Արմեն Սարգսյանը հրաժարվեց 2020 թվականի փետրվարին. «Խորհրդարանում օրենք ընդունվեց՝ զրկելով հանրապետության նախագահին սահմանադրական բարեփոխումները ստորագրելու լիազորությունից, եւ, կարծեք թե, դա հենց հանրապետության նախագահի ցանկությունն էր, որպեսզի իր ձեռքերը լվանա եւ այդ գործընթացին չմասնակցի»: