Ինչո՞ւ են Ռուբեն Ռուբինյանին ասում «թուրքի գործակալ»

Ռուբինյանի կենսագրականում կան որոշ հատվածներ, որոնք քաղաքացիների համար մութ են և կասկածներ են հարուցում երիտասարդի՝ Թուրքիայում գործունեության վերաբերյալ։

flag

2017-2018 թվականներին Ռուբեն Ռուբինյանը Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի» շրջանակներում հետազոտություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետությունում գործող Սաբանջը համալսարանին (Sabancı Üniversitesi) կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC)։

ruben

Եվ այսպես Լոնդոնում, Լեհաստանում և Թուրքիայում մեկական տարի «ուսումնառությունից» հետո 2018 թվականի հայտնի իրադարձությունների արդյունքում նշանակվում է միանգամից արտգործնախարարի տեղակալ՝ նախկինում երբեք ոչ միայն դիվանագիտական ոլորտում չլինելով, այլև ընդհանրապես գրեթե ոչ մի տեղ աշխատած չլինելով։ Իսկ Թուրքիայում նրա կասկածելի գործունեությունը հիմք էր տվել շատերին համացանցում քննարկելու թուրքական ազդեցության գործակալ լինելու հանգամանքը։