Երեկ այսպիսի տղա անմահացավ. կարդացե՛ք, նրա գրած տողերից մի քանիսն, ու զգացեք նրա հոգու գեղեցկությունն ու խորությունը

Ռուդիկը անմահացավ հայրենիքի պարտքը կատարելիս ու բռնեց հավերժի ճամփան։ Հոգուդ լույս ու փառք քեզ։ Ցավակցում ենք Ռուդիկի և մնացած հերոս տղաների ընտանիքներին ու հարազատներին։ Ձեզ ենք ներկայացնում նրա գրվածքներից մի քանիսը: Կարդացե՛ք ու զգացե՛ք այս տղաների ներքին աշխարհն ու էությունն:

rudik

Գիտե՞ս քեզ նմանեցնում եմ Լուսնին, Քեզ նայելով մտքերիս մեջ եմ սուզվում։ Գիտե՞ս քեզ նմանեցնում եմ Երկրին, Քո ժպիտով ինձ դեպի քեզ ես քաշում։ Գիտե՞ս քեզ նմանեցնում եմ Մարսին Երբ ամաչում, շատ ես կարմրում։ Գիտե՞ս քեզ նմանեցնում եմ Արևին, Իմ մռայլ դեմքին լույս ես սփռում։ Գիտե՞ս քեզ նմանեցնում եմ Տիեզերքին, Իսկ ես` մի փոքր մասնիկ քո հոգում… անհասցե 21.12.20

rudik

«Միշտ ժպտալ է պետք, Անգամ անարժանի վերքը բուժելիս, Կամ էլ հոգումդ խոր ցավ զգալիս, Միշտ ժպտալ է պետք: Միշտ ժպտալ է պետք, Անգամ պարտված ու լքված զորքում, Կամ էլ թշնամու արյունոտ երախում, Միշտ ժպտալ է պետք: Միշտ ժպտալ է պետք, Անգամ եթե քո հոգին լինի թալանված, Կամ էլ գաղտնիքներդ լինեն գողացված, Միշտ ժպտալ է պետք: Միշտ ժպտալ է պետք, խելագարի ժպիտ է պետք, Իսկ խելագարին այդ պահերին Միայն ժպտացող է պետք»…

Ռուդիկ Ղարիբյան 07.12.2020