Ռումինիայում Սևաճյանների ընտանիքը շատ վաղուց է հաստատվել: Արդեն մի քանի սերունդ է, որ այնտեղ են ապրում ու աշխատում: Ընտանիքը գոհ է իր ապրուստից ու ստեղծածից: Տարիների քրտնաջյան աշխատանքը իր պտուղը տվել է: Նրանք հասցրել են մի քանի ռեստորաններ ունենալ Ռումինիայում ու շոկոլադի գործարան: Շատերն են նախանձում այս անչափ օրինակելի ընտանիքին:

Դժվարություններ շատ են ունեցել, բայց միասնաբար պայքարելով կարողացել են դուրս գալ այդ ամենի մեջից: Մի քանի օր առաջ տեղի ունեցածը ընտանքի համար շոկային է եղել: Ռեստորան են մտել մի քանի ադրբեջանցիներ ու մատուցողուհուն սպառնացել՝ ցույց տա սեփականատիրոջ սենյակի տեղը:

Այնուհետև նրանք հարձակվել են ռեստորանի տիրոջ վրա, հարվածներ հասցրել նրա դեմքին ու պահանջել մի քանի օր առաջ իրենց պատվիրած ուտելիքների գումարը հետ վերադարձնել, քանի որ դրանք եղել են հին ու շատ զզվելի: Բնականաբար այդ ամենը չի համապատախանել իրականությանը ու գործը արդեն դատարանում է: Մեղավորներին սպառնում է մինչև անգամ երկրից արտաքսում: