Ուկրաինայից ռուս դիվանագետների տարհանումն սկսվել է․ ինչո՞վ է սա պայմանավորված

Ուկրաինայում Ռուսաստանի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում սկսվել է աշխատողների տարհանումը։ Այս մասին հայտնում է Կիևում Ռուսաստանի դեսպանատունը:

4367-36746

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս Ուկրաինայից կտարհանվեն Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները: Դա կապված է դիվանագետների հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի բազմաթիվ սպառնալիքների և Կիևի իշխանությունների արձագանքի բացակայության հետ:

donbas

Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։