rus

Ամանորյա նվերների ամենագեղեցօիկ պահից անմասն չեն մնա նաև արցախցի փոքրիկները։ Նրանց համար գեղեցիկ ամանորյա նվերներ էին պատրաստել ռուսական խաղապահ զորքերի ծառայողները։

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել ու գալիք Ամանորի կապակցությամբ շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի շուրջ հազար դպրոցականների, որոնք բնակվում են կողմերի սահմանազատման գծի մոտ:

rus

շուրջ հազար երեխաներ նվերներ, խաղալիքներ ու կոնֆետներ են ստացել։Ավելի վաղ Մոսկվայից Երևան ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռով մարդասիրական բեռի հերթական խմբաքանակն էր տեղափոխել Արցախի երեխաների համար: Շուրջ 20 տոննա քաշով մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից։

rus

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: