58767594

Ռուսական որոշ` ոչ շատ մեծ ընկերություններ, խնդիրներ ունենալով ՌԴ–ում իրենց բիզնեսը կազմակերպելու հարցում, հարմար են գտնելու ՀՀ–ն` որպես ԵԱՏՄ երկիր, իր թափանցիկ ֆինանսական համակարգով։

5746967958

«Հայկական և ռուսական ֆինանսական համակարգերի մեջ, ինչպես նաև երրորդ երկրների միջև փոխգործակցությունը միշտ էլ եղել է ու կա։ Այս պահին հնարավոր է նաև ակտիվանան։

Կարևոր դիտարկում պետք է անել` հաճախորդների պատշաճ ուսումնասիրության, փողերի օրինակության տեսանկյունից ՀՀ–ն միջինից խիստ երկիր է։ Այս իմաստով ՀՀ-ն և ԿԲ-ն կոմպրոմիսների չի գնալու, որպեսզի ռիսկի չենթարկենք մեր ֆինանսական կազմակերպություններին»,–ասաց Խաչատրյանը։

today_in_kiev_

«Հայաստանից կապիտալի արտահոսքի տենդեցներ չենք տեսնում, ինչ–որ առումով նաև հակառակն է սպասվում` որոշ ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց մոտ հնարավոր է անհրաժեշտություն լինի իրենց ֆինանսական միջոցները տեղափոխեն ՀՀ կամ ԵԱՏՄ երկրներ։

Այս իմաստով ֆինանսական հոսքերը հնարավոր է հավասարակշռվեն, և պարտադիր չէ, որ մենք միջազգային շուկաներում ֆունդամենտալ փոփոխությունների գնանք»,–ասել է Խաչատրյանը։