Ռուսաստանը չի ենթարկվում պատժամիջոցներին. 4 ռուսական կործանիչներ հատել են Շվեդիայի օդային տարածքը

Շվեդիայի զինված ուժերից հայտնել են, որ ռուսական 4 կործանիչներ հատել են իրենց օդային տարածությունը՝ այդպիսով խախտելով թռիչքների արգելքը, որը Շվեդիան սահմանել էր Ռուսաստանի նկատմամբ՝ մի շարք եվրոպական երկրների հետ:

64588547769

Շվեդիայի հրամանատարությունը դատապարտել է այդ գործողությունը՝ դա համարելով ոչ պրոֆեսիոնալ և անպատասխանատու: «Մենք տեղում էինք՝ ապահովելու Շվեդիայի տարածքային ամբողջականությունը և սահմանները, մենք ամբողջությամբ վերահսկում ենք իրավիճակը: Ստեղծված իրավիճակում մենք շատ լուրջ ենք վերաբերում միջադեպին:

7348658

Դա ոչ պրոֆեսիոնալ և անպատասխանատու գործողություն է Ռուսաստանի կողմից»,- ասվում է Շվեդիայի Ռազմաօդային ուժերի հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ: