Ռուսական զորքերը բոլոր կողմերից շրջափակել են Խերսոնը։ «Ուկրաինա 24» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ՌԴ զինված ուժերը արգելապատնեշներ են դրել քաղաքի ելքերում՝ մասնավորապես Խերսոնի Շումենի միկրոշրջանում։

Խերսոնի արվարձանների բնակիչները նախօրեին տարհանվել են կրակոցների պատճառով։ Ըստ աղբյուրի՝ ռուսական զորքերը կրակ են բացում ավտոմեքենաների վրա ու մարդկանցից խլում են հեռախոսները։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։