zelensky-donbas

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 24-ի առավոտյան հայտարարեց «ռազմական հատուկ գործողության մասին»՝ պաշտպանելու համար մարդկանց, ովքեր «ծաղրուծանակի ու եղեռնի են ենթարկվում կիեւյան վարչակազմի կողմից»: Ռուսաստանը, ըստ Պուտինի, հանդես է գալիս Ուկրաինայի «ազգայնական շրջանակների դեմ, ինչպես նաեւ ձգտում է ապառազմականացման»:

putin

Ուկրաինան տեղի ունեցածը «նվաճողական պատերազմ» է անվանել: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան ՌԴ-ի գործողությունները բնութագրել են որպես հարձակում Ուկրաինայի վրա: Հաղորդումներ կան Կիեւի ու ուկրաինական այլ քաղաքների շրջակայքում պայթյունների մասին: Ավելին՝ ռուսական զորքերն իրենց կամքն են թելադրում ուկրաինական զինվորականներին եւ նրանց ստիպում են նահանջել:

kiev

Ըստ ՆԱՏՕ-ի՝ Կրեմլի նպատակն է վերականգնել իր ազդեցության գոտին եւ «ոչնչացնել կանոնները, որոնք տասնամյակների ընթացքում մեզ համար անվտանգություն էին ապահովել», Ռուսաստանը հարձակվում է «ինքնիշխան խաղաղ ժողովրդի վրա»: Նշելով սա՝ ՆԱՏՕ-ն արձանագրում է, որ ինքը պատմության մեջ ուժեղագույն ռազմական պաշտպանական միությունն է, այդ իսկ պատճառով առճակատում չի փնտրում, պաշտպանում է իր դաշնակիցներին, Ուկրաինայում զորքեր չունի եւ չի նախատեսում ունենալ, չի ստեղծի հակապուտինյան դաշինք :