patgamavor

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց սահմանին կատարված բարեփոխումների մասին։

sahman

Նրա խոսքով, 100 տոկոսանոց չեն լուծվել առաջնագծի հետ կապված խնդիրները, բայց այդ ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում. «Իհարկե, հնարավոր է, որ բաց երկնքի տակ չկանգնեն, այս պահին նման դեպքեր գրեթե չկան, բոլոր տեղերում բոլորն ապահովված են ծածկով:

dirk

Այսօր հատուկ տնակներով են կահավորվում առաջնագծերը, գործընթացը դեռ շարունակվում է: Դեռ շատ տեղեր կան, որ այդ տնակները պետք է տեղադրվեն: Դրանք հատուկ տնակներ են, որոնք պաշտպանում են եւ ցրտից, եւ բարձր ջերմաստիճանից, նաեւ հնարավորություն ունի տաքացնել ձմռան ամիսներին»,-ասաց նա: