viravor zinvor

Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ:

viravor

Այս գործողությունների հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային  Գոռ Աղվանի Գյուլսարյանը:  

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է: 

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

zinvor