Սարգիս Հովսեփյանը խոսել է` Հենրիխ Մխիթարյանի հավաքականից հեռանալու պատճառների մասին

Կարծում եմ՝ եթե ամեն ինչ նորմալ լիներ, Հենոն հավաքականում իրեն զգար, ինչպես տանը, այդպիսի որոշում չէր լինի: Մեկ անգամ ֆեդերացիան նրան սատար չկանգնեց: Այսպես հեշտությամբ բաց թողեցինք, մեղադրեցինք, նեղացրինք:

6534875636

Այս մասին ասաց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:

«Տխուր է, որ Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստը հեռանում է ազգային հավաքականից: Կուզեի, որ նա երկար խաղար մեր հավաքականում: Բոլորն էլ հասկանում են, որ նրա մակարդակի ֆուտբոլիստ երբեք չենք ունեցել եւ, դժվար էլ, ունենանք: Սա նրա որոշումն է եւ բոլորս պետք է ընդունենք այն:

Ափսոս, որ Հենրիխ Մխիթարյանի կողքին չկանգնեցին այն ժամանակ, երբ հավաքականի պարտությունների մեղադարանքները միայն նրա հասցեին էին հնչում: 

3564867334

Այդպես էլ չհասկացա, թե ինչու էին միայն Հենոյին մեղադրում, երբ մեր թիմը պարտվում էր 0:5 հաշվով: Տպավորություն էր, թե պաշտպանը միայն Հենոն էր:

Ցավալի է, որ պարտություններից հետո ոչ ֆեդերացիան, ոչ տնօրինությունը չէին կանգնում Հենոյի թիկունքին, չէին ասում՝ մենք բոլորս ենք պարտվել, ինչո՞ւ եք մեղադրում միայն Մխիթարյանին: Այս ամենն իր ազդեցությունը թողել է, այդ պատճառով էլ Հենրիխ Մխիթարյան հեռանում է: