Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելը զավեշտ է, մեղադրանքները՝ ցինիկ

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ: Նման հայտարարություն է արել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը։

Serj-Sargsyan

«Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավել ևս՝ մեղադրանքներ ներկայացնելու»,-նշված է հաղորդագրության մեջ:

Շեշտվում է, որ Սարգսյանը շարունակել և շարունակելու է ներկայացնել Հայաստանի ազգային, պետական շահերն արտերկրում՝ իր լայն կապերի և փորձի շնորհիվ:

227472485696

Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևն այսօր APA գործակալության հետ զրույցում ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել` 1988 թվականից նրանց «ծավալած գործունեության համար»։