Sevan-Nişanyan

Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի Սևան Նիշանյանը ազատ կարձակվի հունվարի 7-ին։  Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ըստ որոշման նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։

sevan-nisanyan

«Քանի որ Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացի է, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան»,-ասված է Հունաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրությունում:

sevan-nisanyan

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականին Թուրքիայում 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել, բանտից փախուստի էր դիմել 2017 թվականի հուլիսի 14-ին: 2017 թվականի հուլիսի 25-ին Նիշանյանը հայտնել էր, որ ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին: