Ահա՛, և ավարտվեց շահումով խաղերի դարաշրջանն․ ԱԺ-ի նոր որոշումն կարող է շատ ընտանիքներ փրկել

Ազգային ժողովն այսօր 56 «կողմ», 8 «դեմ», 16 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

kazino

Կառավարության առաջարկած օրինագծով արգելվում է շահումով բոլոր խաղերի, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների ու տոտալիզատորների բոլոր տեսակի գովազդները՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով, բացառությամբ իրենց պաշտոնական կայքերում, խաղատների, խաղասրահների, բուքմեյքերայան գրասենյակների շենքերի, սրահների վրա փակցվող գովազդներից:

khagher

Թույլատրվում է գովազդներ տեղադրել նաև ՀՀ սահմանային մուտքի կետերում, առնվազն չորսաստղանի հյուրանոցներում ու վիճակախաղերի վաճառակետերում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2020 թվականին միայն համացանցով կատարված խաղադրույքները ծավալը 2018թ.-ի համեմեատ ավելացել է 6 անգամ, իսկ խաղացողների թիվը՝ 3 անգամ։