Շահեն Հարությունյանին ոստիկանություն են հրավիրել․ ի՞նչ մեղադրանքներ է հնչեցրել նա՝ Փաշինյանի հասցեին

Նիկոլ Փաշինյանի հասցեին մեղադրանքներ հասցնելու պատճառով, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը Ոստիկանություն է հրավիրվել։

shahen-harutyunyan

Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Պարզվում է, որ կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից, քանի որ իրեն մեղադրել եմ ազգակործան լինելու և հայրենիքի դավաճանություններ իրականացնելու մեջ: ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության նախաձեռնությամբ, նյութեր են նախապատրաստվում՝ իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:

nikol-pashinyan

Նիկոլ Փաշինյան ազգադավը շատ լավ գիտի, որ նման քրեական գործերով հաստատ ինձ չեն կարող լռեցնել: 14 տարեկանից լինելով քաղաքական պայքարի մեջ բազմաթիվ անգամներ եմ ենթարկվել քաղաքական մոտիվներով քրեական հետապնդումների, և, հատկանշականն է այն, որ որոշ անգամներ Ն. Փաշինյանն անձամբ է ոստիկանության բաժանմունքում տեսել, թե ինչպիսի քամահրական դիրքորոշումներ եմ ունենում ինձ ուղղված սպառնալիքների նկատմամբ: